hy-AMen-USru-RU
X

 

 

 

 

 

   

 

   Սրտանց ողջունում եմ Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցներին: 
   Հայկական հնգյակի փայլուն ներկայացուցչի՝ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային երաժշտությունը 20-րդ հարյուրամյակի ազգային երաժշտարվեստի վառ ու ինքնատիպ էջերից մեկն է: Մեր պարտքն է պահպանել ու մշտապես հնչեցնել այն:  
    Վստահ եմ, որ հենց բաբաջանյանական արվեստի լուսավոր տոնայնությունն էլ կօգնի պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարողական մարտահրավերները, ապրել մրցութային «թեժ» պայքարի և տոնական տրամադրության մթնոլորտում: Համոզված եմ, այս անգամ էլ մրցույթ-փառատոնը կբացահայտի բազում շնորհալի դաշնակահարների նոր անուններ: 
      Ողջունում եմ բոլոր մասնակիցներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, ժյուրիի անդամներին:
                                                                             Հաջողություն բոլորի՛ն:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   
Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային   
մրցույթ-փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ   
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր