hy-AMen-USru-RU
X

 

 

 

 

  

                  ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ

VIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ

 ՀՈւՆԻՍԻ  25 – ՀՈՒԼԻՍԻ 2, 2025 թ.

www.babajanyan-competition.am

 

Աջակիցներ

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ​​քոլեջ
«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
«էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել առցանց անցնելով հետևյալ հղումով https://forms.gle/z3J3toxcD6h9SUzRA և ուղարկել մինչև 2025թ. հունիսի 5-ը ներառյալ։ 
  2. Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան /ներառյալ/ պատանի և երիտասարդ դաշնակահարներ։
  3. Մրցույթ-փառատոնն անցկացվելու է երկու ձևաչափով՝

 առկա` հայաստանաբնակ մասնակիցների համար,

 առցանց՝ արտերկրի մասնակիցների համար։

Արտերկրի մասնակիցները ցանկության դեպքում կարող են մասնակցել առկա ձևաչափով:

  1. Ֆորս-մաժորային պայմաններում մրցույթ-փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով՝ բոլոր մասնակիցների համար:
  2. Առցանց ձևաչափով մասնակիցների լսումները կանցկացվեն տեսագրություններով:
  3. Առցանց ձևաչափով մասնակիցները պետք է YouTube-ում հրապարակված տեսագրության հղումը՝ կցեն հայտին։
  4. Մրցույթ-փառատոնն կանցկացվի չորս տարիքային խմբով.
    • Պատանեկան A խումբ - մինչև 11 տարեկան /ներառյալ/,
    • Պատանեկան B խումբ - 12-15 տարեկան /ներառյալ/,
    •  Երիտասարդական C խումբ - 16-18 տարեկան /ներառյալ/,
    • Երիտասարդական D խումբ - 19-22 տարեկան /ներառյալ/:

 

  1. Պատանեկան A, B և Երիտասարդական C խմբերում մրցույթ-փառատոնը կանցկացվի մեկ փուլով:
  2. Երիտասարդական D խմբում մրցույթ-փառատոնը կանցկացվի երկու փուլով. Երկրորդ փուլ կանցնեն առաջին փուլի մասնակիցների ընդհանուր թվի 50 %։
  3. Նախորդ մրցույթ-փառատոնի Մեծ  և 1-ին կարգի մրցանակակիրները նույն տարիքային խմբում հանդես գալ չեն կարող:
  4. Բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
  5. Մրցույթ-փառատոնի բոլոր դրամական պարգևները հավասարապես կկիսվեն մասնակցի և նրա դասախոսի միջև:
  6. Այն մասնակիցները, ովքեր չեն արժանանա դիպլոմի կամ դափնեկրի կոչման, կստանան մրցույթ-փառատոնի մասնակցության վկայական:
  7. Առցանց ձևաչափով մասնակիցների դիպլոմները կտրվեն էլեկտրոնային տարբերակով:
  8. Առկա ձևաչափով մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ:
    Առցանց ձևաչափով մասնակիցների տեսագրությունների ունկնդրումը կանցակցվի ըստ հայտերի ընդունման հերթականության:

        Երիտասարդական D խմբի ելույթների հերթականությունը երկու փուլերում կպահպանվի։

  1. Մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևան քաղաքի լավագույն համերգային դահլիճներում:
  2. Երիտասարդական C և D խմբերի մասնակիցներին կտրվի ակուստիկ փորձի հնարավորություն:
  3. Մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը վճարում են իրենք՝ մասնակիցները:
  4. Մրցույթ-փառատոնի հեռարձակման, տեսագրության և ձայնագրության հեղինակային իրավունքը պատկանում է միայն մրցույթ-փառատոնի կազմկոմիտեին:
  5. Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար, որը անհրաժեշտ է կատարել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի, հետևյալ հաշվեհամարներին.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարում են ՀՀ դրամով՝ հետևյալ հաշվեհամարին.

220303350627000 /ACBA bank/

Ստացող` «ԿԱՄԵՐՏՈՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԿ        

Նպատակը` «Դաշնակահարների մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն:

Արտասահմանյան քաղաքացիների համար վճարման ռեկվիզիտներ՝

 euro- ով վճարման համար՝ 

Թղթակից բանկ. Commerzbank, AG

Հասցե. 60261 Frankfurt am Main, Germany SWIFT: COBADEFF

Թղթակից հաշիվ. 400888012200 Ստացողի հաշիվը. 220303350338002

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն:

Նպատակը` «Դաշնակահարների մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն:

ռուբլի- ով վճարման համար՝

Банк корреспондент:

АО Райффайзенбанк Москва, Россия БИК: 044525700

К/С : 30101810200000000700 SWIFT: RZBMRUMM

Банк получателя:

АКБА БАНК ОАО SWIFT code: AGCAAM22

корреспондентский счет в АО Райффайзенбанк: 30111810300000000041

Номер счета получателя: 220303350106958

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն:

Նպատակը` «Դաշնակահարների մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն:

          Մասնակցության վճարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար.

   Պատանեկան A խումբ  - 10000 ՀՀ դրամ

   Պատանեկան B խումբ  - 12000 ՀՀ դրամ

   Երիտասարդական C խումբ - 15000 ՀՀ դրամ

   Երիտասարդական D խումբ - 18000 ՀՀ դրամ

Մասնակցության վճարը արտասահմանյան քաղաքացիների համար.

   Պատանեկան A խումբ - 100 եվրո

   Պատանեկան B խումբ - 120 եվրո

   Երիտասարդական C խումբ - 150 եվրո

   Երիտասարդական D խումբ - 180 եվրո

 

Խնդրում ենք վճարելիս հաշվի առնել բանկային միջնորդավճարը:

Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ:

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

Պատանեկան A խումբ

Առաջին մրցանակ - 100 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ

           Պատանեկան B խումբ

 Առաջին մրցանակ - 200 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ- դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

 Սահմանված է միայն մեկ Մեծ մրցանակ - 1000 ԱՄՆ դոլարի* չափով Երիտասարդական C և D խմբերի համար:

Երիտասարդական C խումբ

 Առաջին մրցանակ - 400 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 200 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ

Երիտասարդական D խումբ

Առաջին մրցանակ - 700 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ - 500 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

րամական մրցանակները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով:

Սահմանված են հատուկ մրցանակներ և պարգևներ.

  • Մեդալներ

 Ոսկե

 Արծաթե

 Բրոնզե

  • Բոլոր տարիքային խմբերում Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար:

ԵԼՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Մրցութային ելույթի ընդհանուր ամենաբարձր գնահատականը 100 միավորն է:

 Մեծ մրցանակ – 100 միավոր

                           

Պատանեկան A և B խմբեր

Երիտասարդական C խումբ

1-ին մրցանակի դափնեկիր – 90 - 99 միավոր

1-ին մրցանակի դափնեկիր – 90 - 99 միավոր

2-րդ մրցանակի դափնեկիր – 80 - 89 միավոր

2-րդ մրցանակի դափնեկիր – 80 - 89 միավոր

3-րդ մրցանակի դափնեկիր – 70 - 79 միավոր

3-րդ մրցանակի դափնեկիր – 70 - 79 միավոր

 4-րդ մրցանակի դափնեկիր – 60 - 69 միավոր

4-րդ մրցանակի դափնեկիր – 60 - 69 միավոր

5-րդ մրցանակի դափնեկիր – 50 - 59 միավոր

Դիպլոմանտ – 50 - 59 միավոր

Դիպլոմանտ - 40-49 միավոր

 

Երիտասարդական D խումբ

 

1-ին մրցանակի դափնեկիր – 95 - 99 միավոր

 

2-րդ մրցանակի դափնեկիր – 90 - 94 միավոր

 

3-րդ մրցանակի դափնեկիր – 85 - 89 միավոր

 

Դիպլոմանտ – 75 - 84 միավոր

 

 

Ավելի ցածր միավոր ստացած մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական:

Դիպլոմները և շնորհակալագրերը կուղարկվեն էլեկտրոնային տարբերակով:

Դափնեկիրների և Մեծ մրցանակակիրների ելույթները կտեղադրվեն մրցույթի պաշտոնական կայքէջում:

ԺՅՈՒՐԻ

Ժյուրիի կազմում են բարձրակարգ մասնագետներ, կոնսերվատորիաների պրոֆեսորներ, հանրահայտ կատարողներ:

Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

Ժյուրին իրավունք ունի.

չշնորհել կամ կիսել մրցանակները,

ընդհատել ելույթը՝ ստեղծագործությունների կատարման համար սահմանված ժամանակը գերազանցելու պարագայում։

ՀԱՅՏԻ Ձև՝ https://forms.gle/z3J3toxcD6h9SUzRA

ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ /առցանց ձևաչափի համար/

Յուրաքանչյուր խմբում անհրաժեշտ  տեսագրությունների քանակն է.

  • Պատանեկան A խումբ - մեկ տեսագրություն,
  • Պատանեկան B խումբ - մեկ տեսագրություն,
  • Երիտասարդական C խումբ – մեկ տեսագրություն,
  • Երիտասարդական D խումբ - երկու տեսագրություն (յուրաքանչյուր փուլի համար` մեկական):

 

  1. Ստեղծագործությունների կատարման միջև տեսագրությունը չպետք է ընդհատվի և մոնտաժվի՝ առկա և առցանց մասնակիցների ելույթների իրավահավասար պայմաններ ապահովելու նպատակով։
  2. Մասնակցի դեմքը և ձեռքերը պետք է պարզորոշ տեսանելի լինեն:
  3. Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը և հետևյալ տեքստը. «Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների VIII միջազգային մրցույթ-փառատոնի համար»:
  4. Տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված պահանջներին, չի ընդունվի:

 

ԾՐԱԳԻՐ

 

Պատանեկան A խումբ

/մինչև 11 տարեկան ներառյալ/

 Մասնակիցը ներկայացնում է ազատ ծրագիր՝ 8-12 րոպե տևողությամբ, որում ներառված կլինի Առնո Բաբաջանյանի կամ այլ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն:

 Պատանեկան B խումբ

/12-ից մինչև 15 տարեկան ներառյալ/

 Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողությամբ՝ ներառյալ.

  1. սոնատի կամ սոնատինի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Կլեմենտի/,
  2. Առնո Բաբաջանյանի կամ այլ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն,
  3. մեկ կամ երկու տարաբնույթ ստեղծագործություն՝ մասնակցի ընտրությամբ:

   Երիտասարդական C խումբ

           /16-ից մինչև 18 տարեկան ներառյալ/

Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 20-30 րոպե տևողությամբ՝ ներառյալ.

  1. Բարրոկո ոճի ստեղծագործություն,
  2. դասական սոնատի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն/,
  3. Առնո Բաբաջանյանի որևէ ստեղծագործություն:
  4. XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն /Շուբերտ, Շոպեն, Շուման, Մենդելսոն, Բրամս, Գունո, Լիստ, Չայկովսկի/:

Երիտասարդական D խումբ

              /19-ից մինչև 22 տարեկան ներառյալ/

1-ին փուլ

Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-25 րոպե տևողությամբ՝ ներառյալ.

  1. մեկ վիրտուոզ էտյուդ /Շոպեն, Լիստ, Ռախմանինով, Սկրյաբին, Դեբյուսի, Լիգետի/,
  2. դասական սոնատի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն/,
  3. հայ կոմպոզիտորի կամ մասնակցի ազգության կոմպոզիտորի ստեղծագործություն /տվյալ ստեղծագործության նոտաները տրամադրվում են ժյուրիին/:

  2-րդ փուլ

Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 20-30 րոպե տևողությամբ՝ ներառյալ.

  1. Առնո Բաբաջանյանի հետևյալ ստեղծագործությունների ցանկից որևէ կետ՝ ըստ մասնակցի ընտրության.
  • «Պրելյուդ» և «Վաղարշապատի պար»
  • «Էքսպրոմտ» և «Վաղարշապատի պար»
  • Երկու պիես «Վեց պատկեր»-ից՝ ներառյալ «Տոկատը» կամ «Սասունցիների պարը»
  • «Կապրիչիո»
  • «Պոեմ»
  1. XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն /Շուբերտ, Շոպեն, Շուման, Մենդելսոն, Բրամս, Գունո, Լիստ, Չայկովսկի/,
  2. XX-XXI դդ. կոմպոզիտորի ստեղծագործություն /տվյալ ստեղծագործության նոտաները տրամադրվում են ժյուրիին/: