ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ
2013, 2015, 2017, 2019, 2021, 2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ
Սվետլանա Նավասարդյան
(Հայաստան)
Միջազգային հռչակ ու ճանաչում վայելող դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան և Սիդնեի միջազգային մրցույթների դափնեկիր է, նրա առջև վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փառատոների և համերգասրահների դռները, ինչպիսիք են Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Սիդնեյի “Opera House”, Բրյուսելի “Palais des Beaux-Arts”, Փարիզի “Gaveau”, Լայպցիգի “Gewandhaus”, Բուենոս Այրեսի “Teatro Colon”, Տոկիոյի “Asahi Hall”, Օսակայի ”Phoenix-Hall”, Ստոկհոլմի “Nybrokajen” և այլն:
Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլն:
Սվետլանա Նավասարդյանի երաժշտական կարիերան լի է նաև անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով` Ե. Սվետլանով, Վ. Գերգիև, Վ. Սինայսկի, Կ. Էտտի, Քր. Ուորեն-Գրին, Է. Վիրսալաձե, Ե. Կիսին, Վ. Սպիվակով, Յու. Բաշմետը և շատ ուրիշներ:
Երկացանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված վաթսունից ավելի կոնցերտ, այդ թվում` Բախի, Մոցարտի և Բեթհովենի բոլոր կոնցերտները, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրեր:
Նոյհաուզի սկզբունքների հետնորդ երաժիշտը (սովորել է պրոֆեսորներ Յակով Զակի և Վաչե Ումր-Շատի մոտ), սերտորեն համագործակցում է Փարիզի “Ecole Normale de Musique”, Ստոկհոլմի “Lille Academia”, Էսսենի “Hochschule fur Musik”, երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ:
Սվետլանա Նավասարդյանը ՀՀ կառավարական բարձրագույն պարգևի` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է:
Արմեն-Լևոն Մանասերյան
(Գերմանիա)
Գերմանաբնակ հայ դաշնակահար է, միևնույն ժամանակ «Հայ Դաշնակահարների Ասոցիացիայի» նախագահը։ Ուսանելով Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում՝ որոշում է շարունակել կրթությունը Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում, այնուհետև՝ Բելգիայի Լիեժի Թագավորական Կոնսերվատորիայում և Գերմանիայի Մյունստեր քաղաքի Musikhochschule-ում: Հետագայում մասնակցելով բազմաթիվ միջազգային դաշնամուրային մրցույթներին՝ արժանանում է բազմաթիվ մրցանակների, հանդես գալիս միջազգային հայտնի փառատոններում, ինչպես նաև նվագում տարբեր նվագախմբերի, անսամբլների ու արտիստների հետ աշխարհի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Իտալիայում, Լեհաստանում, Մալթայում, Պորտուգալիայում, Ղազախստանում, Ռուսաստանի Դաշնությունում և շատ այլ երկրներում։ Արմեն-Լևոնը Մանասերյանը ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ` իսպանական KNS Classical-ի, Ամերիկյան Navona Records-ի (մայր լեյբլ՝ PARMA Recordings) և այլ լեյբլների հետ։ Նա նաև երաժշտական նկարազարդող է. ստեղծելով երկու եզակի նախագիծ՝ դաշնամուրային երաժշտություններն իր նկարազարդումներով: Բացի այդ, նա Բրյուսելի «VITRAGE» միջազգային փառատոնի և «Art Next To Kids» բարեգործական նախագծի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է՝ հատուկ խնամքի կարիք և աուտիզմ ունեցող երեխաների համար: Արմեն-Լևոն Մանասերյանը սիրում է կիսվել իր գիտելիքներով և հաճախ է տալիս վարպետության դասեր: Դասավանդում է Գերմանիայի պետական երաժշտական ակադեմիայում:
Франк Лeв Александрович
(Россия)
В 1969 году окончил Московский государственный музыкально-педагогический институт имени Гнесиных по классу профессора, Заслуженного деятеля искусств России Бориса Моисеевича Берлина. В этом же году начал педагогическую деятельность в Уфимском институте искусств. Также с 1969г. работаю как исполнитель по линии филармонии. За эти годы сыграно огромное количество как сольной фортепьянной музыки, концертов с оркестром, так и камерной литературы. Гастролировал и продолжаю гастролировать по городам России: Самара, Саратов, Волгоград, Казань, Набережные Челны, Челябинск, Миасс, Златоуст, Магнитогорск, Оренбург, Орск, Бузулук, Москва, Санкт-Петербург. В разные годы гастролировал в Италии, Франции, Германии и Израиле.
В сольные концертные программы включены произведения музыки периода барокко, венских классиков, романтического периода 19 века а также большое количество сочинений выдающихся композиторов 20 столетия. В последние годы сделано много записей на видео диски.
В 1999году было присвоено звание Заслуженного артиста Башкортостана, а 2010-звание Заслуженного артиста РФ. Имеются яркие отзывы видных музыкантов, Народных артистов России В.К. Мержанова, А.З. Бондурянского, Р.О. Багдасаряна и известного композитора, долгое время возглавлявшего Союз композиторов России, В.И. Казенина.
Являюсь дипломантом 2-го Всероссийского конкурса музыкантов-исполнителей в г.Москва и лауреатом международного конкурса в г.Кастеланетта (Италия). Среди моих учеников-лауреаты и дипломанты российских и международных конкурсов, гастролирующие артисты и преподаватели, доценты и профессора Российских, европейских и американских музыкальных учебных заведений.
Սուրեն Զաքարյան
(Հայաստան)
Սուրեն Զաքարյանը ծնվել է Երևանում՝ երաժիշտների ընտանիքում: 1981 թվականին ավարտել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 1983 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան):
Սուրեն Զաքարյանը միջազգային մրցույթների դափնեկիր է: Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ հեղինակավոր արտիստների կողմից (Ջ. Սաքս (ԱՄՆ), Ֆ. Բենդեր (Ֆրանսիա), Վ. Միխնիևսկի (Լեհաստան), Յու. Նիկոլաևսկի, Վ. Պոնկին, Ի. Գոլովչին, Ս. Կալագին, Է. Խաչատուրյան (Ռուսաստան), Վ. Պապյան (Իսրայել), Ռ. Ասատրյան (Հայաստան) և այլք):
Շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր:
Վահագն Պապյան
(Հայաստան)
Վահագն Պապյանը ծնվել է Երևանում, նկարիչ Անատոլի Պապյանի և դաշնակահարուհի Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում: Դաշնամուր է սովորել Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում (պրոֆեսորներ Վ.Սարգսյան և Մ.Վոսկրեսենսկի): 1980թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Որպես դաշնակահար շահել է Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը (Լիսաբոն, 1979թ.): Վերադառնալով Հայաստան` դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և իբրև դաշնակահար հյուրախաղերով հանդես եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանում:
1982-87թթ. Վ.Պապյանն իբրև դիրիժոր ուսանել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայիում (պրոֆեսոր Ի.Մուսին): 1984թ. հանձն է առել ՀՊՖՆ-ի երկրորդ դիրիժորի պաշտոնը, իսկ 1987-1989թթ.` գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը:
1990թ. Վ.Պապյանը տեղափոխվեց Իսրայել. որտեղ 1990թ.-ից դասավանդում է Թել-Ավիվի կոնսերվատորիայում և ղեկավարում “Կամերատա” և “Սիմֆոնիետա” կամերային նվագախմբերը: Նա հանդես է եկել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի այլ նվագախմբերի, ղեկավարել է օպերային թատրոնի ներկայացումներ` իբրև հրավիրյալ դիրիժոր: Զուգահեռաբար շարունակվում է նրա` իբրև դաշնակահարի և դիրիժորի գործունեությունը տարբեր երկրներում:
Կադրի Լեյվատեգիյա
(Էստոնիա)
Կադրի Լեյվատեգիյան ավարտել է Տարտուի Հ.Էլլերի անվան երաժշտական քոլեջը, այնուհետև Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի դաշնամուրային բաժինը, ինչպես նաև կամերային երաժշտության մագիստրատուրան: Նա ավելի քան 30 տարի դասավանդում է Հ.Էլլերի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրային և կամերային երաժշտության բաժիններում: Նաև դասավանդում է կամերային երաժշտություն՝ Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի դաշնամուրային բաժնում:
Նրա ուսանողները մասնակցում են տարբեր մրցույթների և արժանանում մրցանակային տեղերի:
Կադրի Լեյվատեգիյան 2001 թ.-ից Տարտուի Հ.Էլլերի անվան երաժշտական քոլեջի տնօրենն է: Այս տարիների ընթացքում նա կազմակերպել է բազմաթիվ մրցույթներ և փառատոներ տարբեր մասնագիտությունների գծով /Էստոնիայի երիտասարդ դաշնակահարների մրցույթ, Կամերային երաժշտության միջազգային փառատոն FesTaRi և այլն/: Նա հիմնել է բազմաթիվ մշակութային և կրթական ծրագրեր, համակարգել դասընթացներ և սեմինարներ Էստոնիայի երաժշտական դպրոցների միության անդամների համար: Լեյվատեգիան անդամակցում է բազմաթիվ միությունների և կազմակերպությունների, որոնք ներգրավված են էստոնական և եվրոպական երաժշտական կյանքում: Նա Էստոնիայի երաժշտական դպրոցների միության վարչության նախագահն է, մասնագետ-կատարողների ընկերակցության անդամ, մասնագիտական կրթության ընկերակցության անդամ, Եվրոպայի կամերային երաժշտություն դասավանդողների ընկերակցության անդամ, Եվրոպայի երաժշտական դպրոցների միության անդամ:
Արմինե Գրիգորյան
(Հայաստան)
Դաշնակահար, հայ ժամանակակից դաշնամուրային արվեստի վառ ներկայացուցիչներից է Արմինե Գրիգորյանը: Մասնագիտական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների ղեկավարությամբ):
Որպես մենակատար, համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Մերձբալթյան երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և այլուր:
Մի շարք միջազգային փառատոների մասնակից է: «Հռոմ 2003» դաշնակահարների միջազգային մրցույթին Հռոմի դեպուտատների պալատի կողմից արժանացել է կրկնակի դափնեկրի կոչման և շքանշանի: Նույն թվականին Արմինե Գրիգորյանը Սոնա Բարսեղյանի հետ (դաշնամուրային դուետ) արժանացել է Հռոմի «Ֆրեդերիկ Շոպեն» ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթի մրցանակին, ինչպես նաև Սերջիո Կալիգարիսի ստեղծագործությունների լավագույն կատարման հատուկ մրցանակին:
Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ, այդ թվում՝ «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» սկավառակը:
2004 թ.-ից հանդիսանում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը:
2005թ.-ից ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ հանդես է գալիս որպես Արամ Խաչատրյան տրիոյի դաշնակահար: Տրիոն համերգներով հանդես է եկել համաշխարհային տարբեր հեղինակավոր համերգասրահների բեմերում, այդ թվում՝ Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի (Gewandhaus), Մյունխենի (Gasteig - Philharmonie) Լոնդոնի (Quen Elizabeth Hall), Տոկիոյի (Suntory Hall), Տորոնտոյի (Koerner Hall) և այլն:
Արմինե Գրիգորյանը Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մյուս երաժիշտների հետ, լոնդոնահայ բարերար Ասատուր Գյուզելյանի աջակցությամբ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ»-ը, որը ներկայացնում և տարածում է մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և աջակցում շնորհալի պատանի երաժիշտներին:
2004-ից Արմինե Գրիգորյանը Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է:
Հայկ Մելիքյան
(Հայաստան)
Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկն է, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցնում է իր ուրույն տեղը: Պրոֆեսիոնալ ուսումը ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի դասարանում:
Համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում, ելույթ ունենում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Ժնևի Victoria Hall, Լիսաբոնի Gulbenkian Grand Auditorium, Ամստերդամի Conertgebouw, Տոկիոյի Santory Hall և այլն: Հայկ Մելիքյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում. Concours d’Orléans (Ֆրանսիա), Ibla Grand Prize (Իտալիա), Yvar Mikhashoff Trust for New Music (ԱՄՆ), Premio Valentino Bucchi (Իտալիա) և այլն: Համաշխարհային ժամանակակից երաժշտության պրոպագանդման համար 2012 թ. Մոսկվայի կոմպոզիտորների տան անունից Դաշնակահարին շնորհվել է ոսկե մեդալ:
2013 թ. Հայկ Մելիքյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրեց Դաշնակահարին 2009 թ. հիմնելու 1900+ համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2018 թ. ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում Naxos Grand Piano լեյբլի կողմից թողարկված Հայկ Մելիքյանի «Հարությունյան՝ դաշնամուրային լիակատար ստեղծագործություններ» ձայնասկավառակն ընտրվել է որպես «Տարվա լավագույն դասական ալբոմ»:
«Festival de Valmagne» և «Festival de Musique en Côte de Nacre» (Ֆրանսիա), «O/MODERNT» (Շվեդիա), Վարշավայի «Royal Arcades of Art» (Լեհաստան), Սան Լեո երաժշտական փառատոնը (Իտալիա), «Les Musicales de Baabdath» (Լիբանան), “Երևանյան» և “Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական փառատոնները և այլն: Դրանցից շատերը ժամանակակից երաժշտությանը նվիրված հանրաճանաչ փառատոներ են՝ «Փարոս» (Կիպրոս), Լվովի «Contrasts”, Կիևի «GogolFest» (Ուկրաինա), Սոֆիայի «ppIANISSIMO» (Բուլղարիա), «Nuovi Spazi Musicali» միջազզգային փառատոնների հրավիրյալ երաժիշտ է: Հայկ Մելիքյանը համագործակցել է այնպիսի հանրահռչակ կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Դյորդ Կուրտագը, Պետերիս Վասկսը, , Ջոնաթան Հարվին և Պիեր Բուլեզը:
2018 թ. Դաշնակահարը կատարել է Արվո Պյարտի Lamentate-ի հայաստանյան պրեմիերան՝ դաշնամուրի և նվագախմբի համար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2019 թ. Aurora Prize-ի հրավերով Հայկ Մելիքյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Որպես կոմպոզիտոր, Հայկ Մելիքյանը հեղինակ է դաշնամուրային, կամերային-գործիքային, վոկալ և նվագախմբային ստեղծագործությունների: Նրա դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումները աշխարհի շատ դաշնակահարների նվագացանկերի անբաժանելի մասն են:
Րաֆֆի Խարաջանյան
(Լատվիա)
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Լենինգրադի պետական կոնսերվատորիայի և ասպիրանտուրայի շրջանավարտ (պրոֆեսորներ Պ.Սերեբրյակովայի և Լ.Բարենբոյմի դասարան): Ավելի քան 40 տարի Նորա Նովիկի հետ «Rīga Piano duo» դաշնամուրային դուետի կազմում ելույթ է ունեցել գրեթե աշխարհով մեկ։ Միջազգային կատարողական ժյուրիների անդամ՝ Սանկտ Պետերբուրգում, Տոկիոյում, Կաունասում և այլուր: Տարբեր երկրների հրատարակություններում տպված բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ, ինչպես նաև դաշնամուրային դուետի համար ստեղծագործությունների և փոխադրությունների հեղինակ (մի մասը հրատարակված է): Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների ասոցիացիայի նախագահ (LNKBA՝ ընդգրկում է ավելի քան 20 տարբեր ազգային մշակութային միություններ), Լատվիայի բարձրագույն պետական պարգևի՝ «Երեք Աստղ» շքանշանի ասպետ, Հայաստանի ԳԱԱ Արվեստի պատմության ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Սերգեյ Սարաջյան
(Հայաստան)
Դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Սարաջյանը ծնվել է 1945 թ.-ին Երևանում: 1974 թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, այնուհետև դասավանդել նույն ամբիոնում։ 1977-1987 թթ. եղբոր՝ Վահրամ Սարաջյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։ Բազմիցս եղել է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների ժյուրիի նախագահ և անդամ, վարպետության դասեր է տվել Հայատանում և արտերկրում։ Հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի հրատարակչությունը և հրատարակել «Երաժիշտ» թերթը։ 2002-2011 թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ 2005 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով, 2011 թ.-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ալեքսանդր Գարբեր
(Վրաստան)
Ալեքսանդր Գարբերը ծնվել է Մոսկվայում, Ռուսաստան, ավարտել է պետական երաժշտամանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Գնեսինի անվան ռուսական երաժշտական ակադեմիա):
Տասը տարի եղել է Ուֆայի արվեստի պետական ինստիտուտի դաշնամուրի բաժնի ուսուցիչ։
1981թ.-ից Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի ասիստենտ, ապա պրոֆեսոր: Ալեքսանդր Գարբերը Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչն է։
Նրա սաները հանրապետական և միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ և հաղթողներ են։ Նրանք ակտիվ դաշնամուրային գործունեություն են վարում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում։
Ալեքսանդր Գարբերը բազմաթիվ համերգներով հանդես է եկել նախկին Խորհրդային Միության երկրներում և Եվրոպայում։ Նա պարբերաբար մասնակցում է տարբեր հանրապետական և միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներին և դաշնամուրի վարպետության դասեր է անցկացնում։
Վաղարշակ Հարությունյան
(Հայաստան)
Վաղարշակ Հարությունյանը սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ պրոֆ. Ս.Բարսեղյանի դասարանում։ Հայաստանի առաջատար դաշնակահարներից և մանկավարժներից մեկն է։ 1988 թվականից Վաղարշակ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Նրա միջազգային կարիերան ներառել է բազմաթիվ մենահամերգներ Կանադայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Իրանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում:
2011-2018թթ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Որոշ ժամանակ եղել է նաև Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական ղեկավարը։
Նրա բուռն ու անխոնջ մանկավարժական գործունեության արդյունք են տարբեր միջազգային մրցույթների ավելի քան 30 դափնեկիրները։ Նրա նախկին սաներից ոմանք այժմ դարձել են դաշնամուրի հեղինակավոր մրցույթների հաղթողներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Մարիա Քենալսը և Լոնգ-Թիբո-Կրեսփեն դաշնամուրի միջազգային մրցույթները:
Վաղարշակ Հարությունյանը արժանացել է «Լավագույն ուսուցիչ» դիպլոմի դաշնամուրի բազմաթիվ միջազգային մրցույթների («Երկինք և երկիր» (Ռուսաստան), «Juzeppe Teraccano» (Իտալիա), Թբիլիսիի դաշնամուրի մրցույթ, Scriabin դաշնամուրի մրցույթ (Ֆրանսիա)։ Վարպետության դասեր է անցկացրել Հայաստանում և արտերկրում, դաշնամուրի միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ է։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» մեդալով և ոսկե մեդալով, ճանաչվել է նաև Հայաստանի «վաստակավոր ուսուցիչ»։
Գայանե Հախնազարյան
(Հայաստան, Ռուսաստան)
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Է. Մամաևի դասարան):
«Հախնազարյան» տրիոյի հիմնադիր դաշնակահարն է: Որպես ժյուրիի անդամ և նախագահ պարբերաբար հրավիրվում է մասկակցելու միջազգային մրցույթների:
Որպես մենակատար, նվագախմբերի ընկերակցությամբ, նվագակցող և անսամբլների կազմում ելույթներ է ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և այլուր:
Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության Պատվոգրով՝ մշակույթի ասպարեզում մեծ ներդրման համար:
«Բախից մինչև մեր օրերը» երկու դաշնամուրի համար կատարած փոխադրումների ժողովածուի հեղինակ է:
Հանդիսանում է մի շարք ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը: Այդ ստեղծագործությունների մի մասը նվիրված են Գայանե և Սուրեն Հախնազարյաններին:
Նրա կատարումներով CD է թողարկվել ամերիկյան “Golden Age” ձայնագրման ֆիրմայում:
Ներկայումս դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում:
Նրա ուսանողների թվում են միջազգային և Համառուսաստանյան մրցույթների դափնեկիրներ:
ԳՈՒԼԺԱՄԻԼԱ ՄՈՒԽԱՄԵՋԱՆՈՎԱ
(Ղազախստան)
Միջազգային մրցույթների դափնեկիր,
Աստանայի Ահմեդ Ժուբանովի անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դասատու:
Նանա Մախարաձե
(Վրաստան)
Վրաստանի վաստակավոր ուսուցիչ, դիպլոմակիր և միջազգային մրցույթների դափնեկիր, Պատվո շքանշանակիր. Վրաստանում «21-րդ դարի արվեստ և կրթություն» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ։
Թբիլիսիի կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսել է աշխատել այնտեղ՝ որպես կամերային երաժիշտ։
Ներկայումս Զ.Պալիաշվիլիի անվան շնորհալի երեխաների կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի ուսուցչուհի է և Թբիլիսիի Ա.Դ.Վիսալաձեի անվան գեղարվեստի գիմնազիայի գլխավոր տնօրենի տեղակալ։
Հրավիրվել է որպես մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, ներառյալ. Ուկրաինա, Ֆինլանդիա, Իտալիա, Լիտվա, որտեղ մշտապես վարպետության դասեր և սեմինարներ է անցկացրել: